ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • N 31-ի ազդականչերը

    N 31-ի ազդականչերը

    03.07.2018| 12:51
    Վաշտում քննությունն ավարտին էր մոտենում։ Ընդհանուր տպավորությունը դրական էր։ Գումարտակի հրամանատար բելառուս Բայեդովը, նրա տեղակալ, անհայտ ծագում ունեցող Տրուխինը և Մագերամովը բավարարված ժպտում էին։ Պետերիսին քարտեզի մոտ հրավիրեցին վերջինը։ Իմ, ղազախառուս Ակպարովի, Գայոզ Նաչկեբիայի և Ջամիրաշվիլի Ջեմալի 5-երը ժպտալու լավ նախապայման էին։
  • Հարուստ և աղքատ մուրացկաններ

    Հարուստ և աղքատ մուրացկաններ

    29.06.2018| 04:06
    Շոգ է։ Ամառը տարերքի մեջ է, 2018-ի ոսկեհալոցք ամառը։ Շոգ է, բայց չէ՞ որ խաղողն է լցվում կենսահյութով։ Այնպես որ, եկեք երազում լողանք Սևանի սառնակապույտ կոհակներում, ցերեկը մխիթարվենք սառնորակ աղբյուրի ջրով։ Մի խոսքով վայելենք շոգը։
  • N 31-ի ազդականչերը

    N 31-ի ազդականչերը

    26.06.2018| 09:42
    Սուկով-Սերեբրեննիկովը ինձ համար հեռակա գաղտնազերծեց շատ կարևոր մի բան. սովետական բանակը երկու կաստայի էր բաժանվում` գեներալների և մնացած զինվորականության։
  • «Եզները եղջյուրներից են բռնում, մարդկանց՝ խոսքերից»

    «Եզները եղջյուրներից են բռնում, մարդկանց՝ խոսքերից»

    22.06.2018| 10:45
    Մենք հասակակիցներ ենք, բայց ապրում ենք տարբեր ժամանակներում, ես այսօրվա և վաղվա կյանքով, նա՝ մայր թատրոնի գեղղեկը, 70-ականների կարոտախտով: Վա՜յ նրան, ով վաղ առավոտյան սուրճի սեղանի շուրջ կենացներ ասելիս կհայտնվի նրա ճիրաններում: Հինգրոպեանոց գործնական զրույցից հետո դատապարտված ես լսելու ինքնահավանի սինդրոմով տառապողի սերիալային կենսագրության դրվագները՝ համեմված եսակենտրոն պարծենկոտությամբ:
  • Գոնե մի լավ բան կարելի՞ է սովորել Պուտինից

    Գոնե մի լավ բան կարելի՞ է սովորել Պուտինից

    19.06.2018| 05:00
    Ամեն անգամ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ հեռուստահանդիպումը իր երկրի քաղաքացիների, լրագրողների հետ, միշտ էլ նույն տարակուսանքն է արտահայտվել՝ ինչու՞ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի դիմում իր հպատակների հետ անմիջական հաղորդակցման այս ձևաչափին. ինչքա՜ն կարելի է չսիրել ու արհամարհել սեփական ժողովրդին:
  • Այլևս ոչ ոք չի՞ համարձակվի նվաստացնել ժողովրդին
  • Ասպատակում է շուրջբոլորը և մնում անպատիժ

    Ասպատակում է շուրջբոլորը և մնում անպատիժ

    15.06.2018| 01:32
    Լրացավ վարչապետի պաշտոնավարման մեկ ամիսը, ընթացքի մեջ է երկրորդը։ Ինչպես ընդունված է` նոր կառավարությունը խոստումներ է շռայլում քրեական իրավիճակը կանխելու, երկրում օրինականություն հաստատելու մասին։
  • Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում ժողովրդի դժգոհությունը հասցրել են հուսահատության

    Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում ժողովրդի դժգոհությունը հասցրել են հուսահատության

    15.06.2018| 01:14
    Ապրիլյան հեղափոխության անելիքները դեռ առջևում են: Որպես կանոն, ցանկացած հեղափոխական ալիքի վրա փորձում են բարձրանալ ինչպես ազնիվ նվիրյալներ, այնպես էլ անազնիվներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հեղափոխության վեհ գաղափարների հետ:
  • Երևի ինչ-որ սինլքորների չափազանց պետք է, որ ազգը զոմբիացվի և հավատա նոր Կուռքին

    Երևի ինչ-որ սինլքորների չափազանց պետք է, որ ազգը զոմբիացվի և հավատա նոր Կուռքին

    15.06.2018| 00:59
    Ինձ հազվադեպ է որևէ մեկը պատասխանում, ավելի ճիշտ՝ մարտահրավեր նետում, արձագանքելով իմ խորապես կշռադատված, որոշ դեպքերում նույնիսկ անձամբ ստուգված (հավաստիության համար) վերլուծական հոդվածներին: Այս անգամ չի դիմացել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի տաղանդների մոլի երկրպագուն:
  • «Հայհոյանքը  փաստի սով է»

    «Հայհոյանքը փաստի սով է»

    15.06.2018| 00:55
    «Իրատեսի» ընթերցողներից եմ շուրջ տասը տարի։ Ասել է թե և՛ հայկական, և՛ համաշխարհային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային և այլ անցուդարձերին գերադասում եմ ծանոթանալ «Իրատեսի» միջոցով։